«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինայի սահմանապահները լքել են տեղակայման վայրերը

24/02/2022

Ուկրաինայի սահմանապահները զանգվածաբար լքել են իրենց տեղակայման վայրերը ռուս-ուկրաինական սահմանին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ի դրությամբ ուկրաինացի սահմանապահները լքել են ռուս-ուկրաինական սահմանի բոլոր ստորաբաժանումները»։
Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ինքնիշխանության ճանաչման մասին։ Նրանց ղեկավարների հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրեր։ Հինգշաբթի առավոտյան Պուտինը հայտարարեց, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների կոչին, որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները չեն հարվածում Ուկրաինայի քաղաքներին, ռազմական ենթակառուցվածքները խափանում են բարձր ճշգրտության զենքերով։