«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արտակը զոհվել է Մարտունու շրջանի համար մղվող ինքնապաշտպանական մարտերի ժամանակ

03/11/2020

ՀՅԴ ԱԵՄ-ի ընկերները սգում են միության երկարամյա ակտիվ անդամ, ՀՄԸՄ Արցախի միավորի վարչության անդամ, ՀՅԴ Ստեփանակերտի կոմիտեության «Արամ Մանուկյան» խմբի խմբապետ ընկեր Արտակ Իշխանյանի մահը:

Ընկերը նահատակվել է հայրենի Մարտունու շրջանի համար մղվող ինքնապաշտպանական մարտերի ժամանակ:

Իր գործը լուռ ու առանց ավելորդ խոսքերի անող, հավասարակշռված, սրտաբաց ու նվիրյալ, մեր բազմաթիվ ծրագրերի ոգևորող ու իրագործող ընկերոջ կորուստն անտանելի ցավ է:

Ննջիր խաղաղությամբ, ընկեր:

Արցախի Երիտասարդական Միություն