«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վիեննան թույլ չի տա, որ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցները շրջանցվեն. Ավստրիայի կանցլեր

09/04/2022

Եվրամիությունը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ նա չի դադարեցրել Ուկրաինայում ռազմական գործողությունը։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ Կիևում կայացած բանակցություններից հետո ասել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։

Նա հայտնել է, որ պատժամիջոցների նոր փաթեթ են ընդունել, և ընդգծել, որ այն չի լինի վերջինը:

Նեհամերը վստահեցրել է, որ Ավստրիան կաջակցի Ուկրաինային, և ասել է, որ Վիեննան թույլ չի տա, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները շրջանցվեն։