«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բելառուսում 400-ից ավելի մարդ է դատապարտվել չարտոնված ցույցերին մասնակցելու համար

17/03/2021

Ավելի քան 400 մարդ Բելառուսում քրեական պատասխանատվության է ենթարկվել անօրինական ակցիաներին մասնակցելու համար՝ հայտարարել է Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունը: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:

«Մինչ օրս դատախազները դատարան են ուղարկել 468 քրեական գործ 631 անձի վերաբերյալ, ովքեր կապված են անօրինական զանգվածային միջոցառումներին և գործողություններին մասնակցելու հետ: Նրանց ներկայացվել է հասարակական կարգը կոպտորեն խախտելու, իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ բռնության սպառնալիքներ հնչեցնելու, նրանց վիրավորելու, պետական ​​խորհրդանիշները պղծելու, խուլիգանության մեղադրանքներ: Ավելի քան 400 մարդ արդեն դատապարտվել է»,- ասված է գործակալության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան