«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Մոսկվայում, չնայած կորոնավիրուսային համավարակին, սահմանադրական բարեփոխումների հարցով քվեարկության համար 3600 ընտրատեղամաս է բացվել

25/06/2020

Մոսկվայում սահմանադրական բարեփոխումների հարցով քվեարկության անցկացման համար ընտրատեղամասեր են բացվել․ ընտրողները կարող են քվեարկել 3600 ընտրատեղամասում, որից 178-ը հիվանդանոցներում և քննչական մեկուսարաններում են բացված, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ընտրատեղամասերը կգործեն մինչև հուլիսի 1-ը ներառյալ՝ առանց հանգստյան օրերի՝ առավոտյան 8:00-ից 20:00-ն, հունիսի 30-ին՝ 8:00-ից 16:00-ն:

Մոսկվայում սահմանադրական բարեփոխումների հարցով քվեարկության անցկացումը 45 000 մարդ է ապահովելու, որոնք տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ են։ Միևնույն ժամանակ Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովը ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցառումները կորոնավիրուսային համավարակի պայմաններում ընտրատեղամասերում անվտանգության կաննոներին հետևելու համար։

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների հարցով համառուսաստանյան քվեարկությունն ապրիլի 22-ին էր նշանակված, սակայն այն համաճարակային ծանր վիճակի հետևանքով հետաձգվել էր։

Ավելի ուշ ՌԴ նախագահը հայտնել էր, որ այն անցկացվելու է հուլիսի 1-ին։ Հեռակա կարգով քվեարկությանը մասնակցել կարող են Մոսկվայի և Նիժնի Նովգորոդի մարզերի բնակիչները։

Աղբյուր` Tert.am

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am