«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչո՞ւ Էդգար Շաթիրյանին որպես ՍԴ դատավորի թեկնածու որոշեցին առաջադրել միայն հիմա

22/08/2020

«Ժողովուրդ» օրաթերթին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների առաջադրման գործընթացից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Նախ նշենք, որ այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ է հանդիպելու Էդգար Շաթիրյանը, որը լինելու է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն՝ կառավարության առաջարկով:

Այստեղ ընդգծենք, որ կառավարությունը մինչ Վահրամ Ավետիսյանին այդ պաշտոնում առաջարկելը դիտարկել է հենց Էդգար Շաթիրյանի թեկնածությունը՝ ցանկանալով հենց նրան էլ ի սկզբանե առաջադրել այդ պաշտոնում, սակայն վերջինին խանգարել է տարիքը, քանի որ միայն օգոստոսի 18-ին նա դարձավ 40 տարեկան, որը, ՀՀ Սահմանադրական դատարանի մասին օրենքի չորրորդ հոդվածի համաձայն, պարտադիր պայման է Սահմանադրական դատարանի դատավոր լինելու համար»: