«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սիրիայում զգալիորեն թուլացել է ԻՊ խմբավորման ներուժը. ՌԴ ԱԳՆ

29/12/2021

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին, Սիրիայի զինված ուժերի հետ սերտ համագործակցությամբ, հաջողվել է անցնող տարում այս երկրի տարածքում ամրապնել հաջողությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը դիմակայելու գործում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ի փոխղեկավար Օլեգ Սիրոմոլոտովը:

«Դրականորեն ենք դիտարկում նաեւ այն, որ 2021 թվականին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Սիրիայի Արաբական Հանրապետության հետ սերտ համագործակցությամբ շարունակել են ամրապնդել իրենց հաջողությունները այս երկրի տարածքում ԴԱԻՇ-ի գործունեությանը դիմակայելու գործում»,-նշել է նա: «Արդյունքում՝ զգալիորեն թուլացել է այս խմբավորման ներուժը. ոչնչացվել են նրա նշանակալի ուժերն ու միջոցները, քայքայվել է կազմակերպական կառուցվածքը, կրճատվել է ռեսուրսային ապահովումը»,-հավելել է ՌԴ ԱԳՆ-ի փոխղեկավարը:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: 2017 թվականի վերջին Սիրիայում եւ Իրաքում հայտարարվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին: Երկրի առանձին շրջաններում շարունակվում են զտումները զինյալներից: Ներկայում առաջին պլանի վրա Սիրիայի քաղաքական կարգավորումն է, վերականգնումը, ինչպես նաեւ փախստականների վերադարձը: Ռուսաստանի օդուժը ՍԺիրիայում է գտնվում 2015 թվականից: Այդ ժամանակեշրջանում ռուսաստանցի օդաչուների օգնության շնորհիվ Սիրիայի կառավարական բանակը գործնականում լիովին ազատագրել է երկրի տարածքը իսլամական խմբավորումների զինյալներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: