«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սուբվենցիոն ծրագրով Արևշատ գյուղում տուֆ քարով փողոց է սալապատվում

05/08/2021

Արևշատում մեկնարկել են երկրորդական 5-րդ փողոցի սալարկման աշխատանքները

Բարեկարգման խիստ անհրաժեշտություն ունեցող գրունտային ու դժվարանցանելի 5-րդ փողոցի 420 մետր հատվածը՝ շուրջ 1680 մետր քառակուսի հատված, շուտով լիարժեք անցանելի կդառնա։ Մեկնարկել են տուֆ քարով սալապատման աշխատանքները։

Արևշատ համայնքում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի շրջանակներում կծախսվի 23 մլն 174 հազար դրամ գումար, որի 60 տոկոսը կտրամադրի պետությունը։

Շինարարությունն իրականացնում է «ՃԱՆՇԻՆ» ՓԲԸ, տեխնիկական հսկողությունը՝ «Բագարանի բարիք» ՓԲԸ-ն։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։