«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության «Շուշիի հռչակագիրը»

04/02/2022

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին «Շուշիի հռչակագիրը», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանը ևս հաստատել էր Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին «Շուշիի հռչակագիրը»։

Հռչակագրով նախատեսվում է Բաքվի և Անկարայի միջև, ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասպան, փոխօգնության տրամադրում՝ երրորդ երկրի կամ երկրների կողմից նրանցից որևէ մեկի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության կամ անվտանգության նկատմամբ սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում։