«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թրամփի վարչակազմը բաց է Պեկինի հետ բանակցությունների համար․ Պոմպեո

22/08/2020

Դոնալդ Թրամփի վարչակազմը բաց է Պեկինի հետ բանակցությունների համար, սակայն ԱՄՆ-ը պահպանում է իր կոշտ դիրքորոշումն՝ ազգային անվտանգության շահերից ելնելով։ Այդ մասին հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Դրանք լուրջ ջանքեր են, դա լուրջ ռիսկ է, եւ նախագահ Թրամփը լուրջ է վերաբերվում մեր տեղեկատվության, մեր ցանցերի եւ ամերիկացի ժողովրդի պաշտպանության հարցերին»,-ասել է Պոմպեոն։

Խոսելով TikTok չինական հավելվածի մասին՝ Պոմպեոն չի քննարկել ամերիկյան տեխնոլոգիական ընկերության կողմից հարթակը ձեռքբերելու առանձնահատկությունները։ Այդուհանդերձ, նա հաստատել է այդ վաճառքի կարեւորությունն ամերիկացիների անձնական տվյալները պաշտպանելու համար։ «Ես կանխատեսում եմ, որ TikTok-ն այլեւս չի կիսվի ամերիկացի ժողովրդին պատկանող անձնական տեղեկատվությամբ Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ, ես համոզված եմ, որ նրանք դա չեն անի»,-ասել է Պոմպեոն։

Ավելի վաղ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ կհեռացնի «ոչ հուսալի» չինական հավելվածները, ինչպիսիք են TikTok-ն ու WeChat-ը, հավելվածների ամերիկյան խանութներից։

«Քանի որ գլխավոր ընկերությունները գտնվում եմ Չինաստանում, այնպիսի հավելվածներ, ինչպիսիք են TikTok-ը, WeChat-ն ու մյուսները, ներկայացնում են լուրջ սպառնալիք ԱՄՆ քաղաքացիների անձնական տվյալների համար՝ չխոսելով անգամ Չինաստանի Կոմունիստական կուսակցության՝ կոնտենտի ցենզուրայի գործիքների մասին»,-ասել է Պոմպեոն։