«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Հաշված օրերի կամ շաբաթների ընթաքում կարող է իրավիճակ փոխվել». Տիգրան Աբրահամյանը՝ սահմանին ռազմական գործուղություններ վերսկսման մասին

15/08/2020

«Հասկանալի է, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան չեն համակերպվել Տավուշյան գործողությունների արդյունքի հետ և հարմար պահի ռևանշի են դիմելու, համենայն դեպս՝ փորձելու են,- այս մասին ասել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա՝ սրա հիմնավորումը շատ պարզ է։ Նախ, դա երևում է հետտավուշյան փուլի քաղաքական և ռազմական իրադարձություններից։ Թուրքիան համարում է, որ Ադրբեջանի շահերի տրոհումը հարվածում է նաև իր շահերին։ Բնական է, որ այսպիսի իրավիճակում նա ամեն ինչ անելու է, հնարավոր հաջորդ սադրանքների համար։ Ադրբեջանի պարագայում իրադարձությունը շատ ավելի բարդ է, որովհետև տավուշյան դեպքերը ուղիղ իշխանության համար բավականին լուրջ ներքաղաքական հետևանքներ են առաջացրել։ «Որոշակի փուլում դրա դրսևորումները մենք տեսանք տավուշյան մարտական գործողությունների օրերին, սակայն ակնհայտ էր, որ դրա հետևանքները իշխանությունում դեռևս երկար ժամանակ իրենց զգացնել տալու։ Ադրբեջանը փորձելու է որոշակի խնդիրներ կարգավորել, որը կբալանսավորի տավուշյան զարգացումների հետևանքները։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ այն, որ Ադրբեջանը՝ հատկապես վերջին 15 տարիների ընթացքում, բավականին մեծածավալ ռազմական գնումներ է իրականացրել ու մեծ գումարներ ուղղել բանակաշինությանն ուղղությամբ։ Հետևաբար, իր տապալումը Տավուշում հենց այս տեսանկյունից խնդիրներ առաջ է կանգնեցրել Ադրբեջանին՝ կատարված ծախսերի էֆեկտիվության և արժանահավատության առումով՝ առհասարակ։ Կարծում եմ, որ Ադրբերջանը դեռ փորձելու է որևէ ուղղությամբ՝ պարտադիր չէ հենց Տավուշի, այլ խնդիրներ լուծել։ Իհարկե դա կլինի սադրանքի և ագրեսիայի ձևով։ Ես համոզված եմ, որ թուրքիայի հետ համատեղ իրականացվող վերջին զորավարժությունները որոշակի ժամանակահատվածով երկու զորքերին բերելու է ներդաշնակեցմանը»,- նկատեց նա։

Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել համատեղ զորավարժությունների ընթացքի երկարաձգումը հարցին՝ Տիգրան Աբրահամյանն արձագանքեց՝ սրան մի քանի մեկնաբանություն կա. «Հաշվի առնելով համատեղ զորավարժությունների վերաբերյալ կադրերի սղությունը, ես կարծում եմ, որ թուրք- ադրբեջանական զորավարժություններում որոշակի ուղղություններով՝ ինչպես մարտավարական, այնպես էլ կազմակերպչական առումով փորձարկումներ են եղել։ Սրանք չեն հրապարակվել և կարծում եմ, որ զորավորժությունների օրերի ավելացումը ավելի շատ պայմանավորված է հենց այդպիսի տակտիկական փորձարկումներով»։

«Փաստինֆո»-ի հարցին, ի՞նչ քայլեր է պետք նախձեռնել ստեղծված իրավիճակում Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Հայաստանի վարչապետը Տավուշյան իրադարձություններից հետո, կառավարության նիստում գնահատականներ հնչեցրեց տեղի ունեցածի և դրա հետևանքների վերաբերյալ և դրանք բավականին օբեկտիվ էին, բայց ըստ էության, դրան պետք է հետևեն նաև քաղաքական, դիվանագիտական, ինչո՞ւ չէ՝ նաև տնտեսական սխեմաներ։ Ես օրինակը բերել էի՝ Պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի օրինակով, երբ Գլխավոր շտաբը զորավարժությունների մեկնարկին զուգահեռ մարտակոչ հրապարակեց, որում կային նաև քաղաքական բաղադրիչներ, այն է՝ տարաշածրջանում ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրադրության մասին, որտեղ, ըստ էության, ուրվագծվում էին իրադարձությունների զարգացման տարբեր սխեմանե։ Սրան հետևեցին նաև տարբեր բնույթի զորավարժություններ, տարբեր տեսակի այցեր ու ռազմական բնույթի պլանավորումներ, որոնց մի մասն էլ, բնական է, , չի հանրայնացվել, սակայն ակնհյատ և նկատելի է, որ ԶՈւ Գլխավոր շտաբն ու ՊՆ-ն իրավիճակին համահունչ սկսեցին քայլեր նախաձեռնել»։

Իսկ ի՞նչ քայլեր ձեռնարկեց այս ուղղությամբ քաղաքական իշխանությունը՝Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ քաղաքական իշխանության ձեռնարկած քայլերից ինքը տեղյակ չէ, համահունչ քայլեր չի տեսել, այնինչ այդ քայլերն իրականացնելը պարտադիր պետք է լիներ, ընդ որում, դրանք պետք է լինեին բավական օպերատիվ։

Արդյո՞ք մոտ ապագում ռազմական բախումների վտանգ կա հարցին, զրուցակիցը պատասխանում է. «Իրադարձությունները շատ արագ են զարգանում և հաշված օրերի կամ շաբաթների ընթաքում կարող է իրավիճակ փոխվել։ Իմ համար փաստ է, որ ռազմական գործողությունների սցենարը թուրք - ադրբեջանական հարաբերությունների առաջնային պլանում է, նրանց համար այդ հարցի կարգավորման առաջնահերթությունը շարունակում է մնալ հարցի ռազմական ճանապարհով կարգավորումը»։