«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Իրանցի ուսանողները բողոքել են Ադրբեջանի կառավարության հակաիսլամական քաղաքականության դեմ

17/06/2022

Իրանցի մի խումբ ուսանողներ հավաքվել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ բողոքելով Բաքվի հակաիսլամական քաղաքականության դեմ, գրում է parstoday.com-ը:

Հանրահավաքն անցկացվել է չորեքշաբթի՝ Ադրբեջանի մուսուլմանների միության առաջնորդ Թալե Բաղերզադեի հացադուլի 11-րդ օրը։

Ցուցարարներն այրել են Ադրբեջանի ու Իսրայելի դրոշները և Բաքվին կոչ արել վերանայել իր հակաիսլամական քաղաքականությունը:

Հանրահավաքի ավարտին ներկաներն ընթերցել են հայտարարություն՝ պահանջելով ազատ արձակել Թալե Բաղերզադեին և մյուս քաղբանտարկյալներին, ինչպես նաև վերանայել Իսրայելի հետ հարաբերությունները կարգարոլեու Բաքվի որոշումը:

Տեսանյութը՝ այստեղ: