«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վարշավան և Վաշինգտոնը ռազմական նոր պայմանագիր են կնքել

15/08/2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր Վարշավայում ստորագրել են ռազմական բնագավառում երկու երկրների համագործակցությունն ընդարձակելու պայմանագիր:

Այդ փաստաթղթի համաձայն` Լեհաստանի տարածքում տեղակայված ամերիկացի զինծառայողների թիվը կավելացվի և կհասնի առնվազն 5 հազար 500-ի:

Լեհաստանը դրա համար տարեկան կտրամադրի կես միլիարդ զլոտի, ինչը հավասար է մոտ 135 միլիոն դոլարի:

«Այս պայմանագիրն էապես խթանում է Լեհաստանի անվտանգությունը, ես կարծում եմ, այն լուրջ ազդեցություն կգործի լեհ-ամերիկյան համագործակցության բոլոր ոլորտների վրա», - ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:

Պայմանագրով ամերիկացիները նաև պարտավորվում են ուսումնավարժական աջակցություն ցուցաբերել լեհերին:

Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակն ասել է, որ վտանգի դեպքում Լեհաստանում ամերիկացի զինծառայողների թիվը հնարավոր կլինի արագ հասցնել 20 հազարի: