«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՜չ Ռուսաստան, ո՜չ Արևմուտք

04/04/2024

Հայաստանը իր փրկության և զարգացման բանալին պետք է փնտրի ոչ թե ՌԴ-ի կամ Արևմուտքի մոտ, այլև սեփական ուժերի վրա հիմնված քաղաքականությունում: Պետք է հզորանալ, միավորվել, ստեղծել ազգային սպառազինություն: Հայաստանը մշտապես գտնվել և շարունակում է գտնվել մի քանի գերտերությունների շահերի բախման գոտում, որոնք փորձում են իրենց ազդեցությունը մեծացնել այս տարածաշրջանում:
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Վահե Պողոսյանը քննարկել են ՀՀ-ի շուրջ առկա քաղաքական իրադրությունը: