«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ պետական պարտքը 1 տարում աճել է 652 մլն դոլարով

29/01/2021

2020 թվականի դեկտեմբերին ՀՀ պետական պարտքը կազմել է 7 մլրդ 968,5 մլն դոլար։ Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից։

Նշենք, որ նոյեմբերին ՀՀ պետական պարտքը կազմել է 7 մլրդ 947,4 մլն դոլար, իսկ տարեսկզբին՝ 7 մլրդ 324․2 մլն դոլար։ Այսպիսով՝ 2020 թվականի դեկտեմբերին՝ նախորդ ամսվա՝ նոյեմբերի համեմատ պետական պարտքն աճել է 21,1 մլն դոլարով, իսկ տարեսկզբի համեմատ 12-ամյա աճը կազմել է 652 մլն դոլար։

Նշենք, որ նախորդ տարվա՝ 2019 թվականի վերջին, ՀՀ պետական պարտքի աճը 1 տարում կազմել էր 401,3 մլդ դոլար, իսկ 2018-ին՝ ընդամենը 148,3 միլիոն դոլար։