«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանն ու Չինաստանը միասին կշարժվեն դեպի բազմաբևեռ ու արդար աշխարհակարգ. Լավրով

30/03/2022

Ռուսաստանը, Չինաստանն ու նրանց հետ համախոհ երկրները միասին կշարժվեն դեպի բազմաբևեռ, արդար աշխարհակարգ՝ միջազգային հարաբերություններում առկա լրջագույն փուլի հետևանքով։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Չինաստանում հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր չինացի գործընկեր, ՉԺՀ պետական խորհրդի անդամ Վան Իի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք ապրում ենք միջազգային հարաբերությունների շատ կարևոր հանգրվանում, և ես վստահ եմ, որ այս շրջանից հետո միջազգային իրավիճակն աշխարհում էականորեն կհստակեցվի։ Մենք ձեր, ինչպես նաև մեր այլ համախոհների հետ միասին կշարժվենք դեպի բազմաբևեռ, արդար և ժողովրդավարական աշխարհակարգ»,- ասել է նա։