«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Համաշխարհային ռեկորդ՝ Պեկինի օլիմպիական խաղերում

08/02/2022

Ամերիկային Միացյալ Նահանգները ներկայացնող գեղասահորդ Նատան Չենը համաշխարհային ռեկորդ է սահմանել Պեկինի Օլիմպիական խաղերում:

24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդկանց մենասահքում Չեն արժանացել է 113,97 միավորի, որը համաշխարհային ռեկորդ է: Մինչ այս համաշխարհային ռեկորդ էր համարվում 111, 82 միավորը, որը տրվել էր 2020 թվականին Յուձուրու Հանյույին:

Այժմ Օլիմպիական խաղերի տղամարդկանց մենասահքից հետո առաջատարը ԱՄՆ ներկայացուցիչ Նատան Չենն է: Տղամարդկանց ազատ ծրագիրը կկայանա փետրվարի 10-ին: