«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կորոնավիրուսի հինգերորդ ալիքի պիկը Վրաստանում անցել է

11/12/2021

Մենք նոյեմբերին անցել ենք հինգերորդ ալիքի պիկ շրջանը, այժմ շնչառական վիրուսներն են ակտիվանում, և պաշտպանող միջոցներին չհետևելու դեպքում կարող ենք նորից աճի միտում ունենալ,- jnews.ge-ի հաղորդմամբ՝ ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Գամկրելիձեն նշել է, որ կորոնավիրուսի ամենօրյա դեպքերի թիվը դանդաղ տեմպերով նվազում է։

«Օրական դեպքերի թիվը տատանվում է 3500-4500, այլևս 5000-6000 չէ: Նաև վերջին երկու շաբաթվա ընթացքում դրական ցուցանիշն արդեն անշեղորեն իջել է մինչև ութ տոկոս․․․ Առայժմ «Օմիկրոն» նոր շտամը Վրաստանում չի հայտնաբերվել, և այս բոլոր գործոնները միասին նպաստում են կայունացման դանդաղ տեմպերին: Բայց դա հանդարտվելու առիթ չէ, քանի որ թվերը դեռ բարձր են»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն։