«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Քո իրավունքը. Նույնականացման քարտի կամ ID-ի տրամադրման կարգը

21/08/2020

Արմդեյլին և Լեգալ Մայնդս ընկերությունը շարունակում են «Քո իրավունքը» հաղորդաշարը, որի նպատակն է հանրային իրազեկումը և հասարակությանն իրավական օգնության տրամադրումը:

Այս հաղորդմանը մենք կանդրադառնանք նույնականացման քարտի, կամ հասարակության մեջ առավել տարածված՝ ID քարտի տրամադրման կարգին։ Նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին պետք է անձամբ այցելի և դիմում ներկայացնի Ոստիկանության համապատասխան մարմին` ներկայացնելով
-դիմում
-անձնագիր կամ ծննդյան վկայական.
-3.000 դրամի չափով պետական տուրք վճարված լինելու մասին անդորրագիր,
-եթե դեռ չի լրացել քաղաքացու 18 տարին և վերջինս էլ չունի անձնագիր, ապա անհրաժեշտ է նաև ծնողի համաձայնությունը։ Եթե ծնողը չի կարող ներկայանալ, ապա անհրաժեշտ է նոտարով հաստատված նրա գրավոր համաձայնությունը:
-զինապարտները պետք է ներկայացնեն նաև զինվորական կցագրման վկայական, զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք։

Եթե կլինեն լրացուցիչ հարցեր, գրեք մեկնաբանություններում, անպայման կանդրադառնանք նաև դրանց։ Հետևեք մեզ և եղեք իրազեկված։