«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

UIA-ն ռազմական գործողությունների պատճառով չեղարկել է դեպի Երևան չվերթները

27/09/2020

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացումից, ինչպես նաև Հայաստանում ռազմական դրություն մտցնելուց հետո, Ուկրաինայի միջազգային ավիաուղիները (UIA) չեղյալ են հայտարարել դեպի Երևան չվերթները:

Ինչպես հայտնում է UIA-ն, դեպի Հայաստանի մայրաքաղաք մոտակա թռիչքը պետք է իրականացվեր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17:00-ին: Թռիչքը չեղարկվել է, ավիաընկերությունը խոստանում է կապ հաստատել ուղևորների հետ և լուծել տոմսերի հետ կապված հարցը:

Ինչ վերաբերում է դեպի Ադրբեջան թռիչքներին, ապա դեպի Բաքու մոտակա չվերթը հոկտեմբերի 4-ին է, որի ճակատագիրը դեռ որոշված ​​չէ: