«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենը նշել Է Պուտինի հետ իր երկխոսության պայմանը

30/03/2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհամաձայնի Պուտինի հետ ուղիղ բանակցությունների միայն այն դեպքում, եթե Ուկրաինայում դեէսկալացիա լինի։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը:

«Դա կախված կլինի նրանից, թե ինչի մասին կցանկանա խոսել նախագահ Պուտինը… Մենք հասկացրել ենք, որ Ռուսաստանից Ուկրաինայում շոշափելի դեէսկալացիա և դիվանագիտությանը հետևողական, անկեղծ հավատարմություն է անհրաժեշտ, նախքան նախագահը կհամաձայնի նման խոսակցությանը», ասել է նա:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Պենտագոնը Ռուսաստանը համարում է «սուր սպառնալիք» ԱՄՆ ազգային անվտանգության համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության ազգային պաշտպանության գաղտնի ռազմավարության մեջ, որը ներկայացվել է Կոնգրեսին։

Վերջերս Բայդենը, ելույթ ունենալով Վարշավայում, ասել էր, որ Պուտինը չպետք է մնա իշխանության ղեկին։ Այնուհետև նա ասել է, որ հետ չի կանգնում իր խոսքերից, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։