Վլադիմիր Զելենսկին առաջարկ է արել Վլադիմիր Պուտինին
25/02/2022
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցություններ վարել։
«Ցանկանում եմ եւս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Ուկրաինայի ողջ տարածքում մարտեր են ընթանում։ Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի կանգնեցնենք մարդկանց մահը»,- ասել է նա։
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Դոնբասում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Նա հավաստիացրել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացիան, միայն նրա ապառազմականացումն ու ապամիջուկայնացումը։