«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռազմական գործողություններին վիրավորվածներն ու աջակցող միջոցների կարիք ունեցողները կարող են դիմել նախարարություն

11/10/2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված այն քաղաքացիները, ովքեր ունեն աջակցող միջոցների, այդ թվում՝ սայլակի կարիք, կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 114 և 117 թեժ գծերով: Աջակցող միջոցի կարիք ունեցող քաղաքացու հաշվառման հասցեն էական չէ»: