«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում գործընկերություն բառի իմաստը չեն հասկանում. մի կողմից՝ սիրախաղ, մյուս կողմից՝ ծաղրանք

16/04/2021

Ակնհայտ է, որ «գործընկերություն» բառի իմաստը շատ սխալ են հասկանում Թուրքիայում: Մի քանի օր առաջ թուրքական ԶԼՄ-ների աղբյուրներում հայտնվեց մի ծաղրանկար, որում Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը շղթայված արջ է տանում, որի կրծքին «Ռուսաստան» մակագրությունն է:
Թուրքիայի հետ Մոսկվայի սիրախաղը և իրենց ղեկավարած նպատակների իրականացման համար Ռուսաստանի ղեկավարության կողմից արված մի շարք զիջումներ մինի սուլթանին հնարավորություն տվեցին հավատալու նրա «ամենազորությանը»: Թուրքական հավակնությունների աճը կարող է ճակատագրական դառնալ Ռուսաստանի ազգային շահերի համար, եթե Մոսկվան ժամանակին միջոցներ չձեռնարկի մոլեգնող թուրքական «Հիտլերին» զսպելու համար:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան