«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վարանդայի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է 4 զինծառայողի աճյուն

02/08/2021

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 զինծառայողի աճյուն:

Արցախի ՆԳՆ ԱԻՊ ծառայության փոխանցմամբ, նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Ծառայությունից հայտնում են, որ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից որոնողական աշխատանքների ընթացքում տարհանվել է 1623 աճյուն:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: