«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտնել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի և Գոստոմելի օդանավակայանի գրավման մասին

24/02/2022

Չեռնոբիլի ԱԷԿ-ը և Գոստոմելի օդանավակայանը անցել են ռուսական զինված ուժերի վերահսկողության ներքո: Այդ մասին ՈՒՆԻԱՆ-ին հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից:

Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միխայիլ Պոդոլյակը, մեկնաբանելով Չեռնոբիլի ատոմակայանի կորուստը նշել է, որ «ծանր մարտերից հետո մենք կորցրել ենք  վերահսկողությունը Չեռնոբիլի նկատմամբ: ԱԷԿ-ի, միջուկային թափոնների պահեստի վիճակն անհայտ է»:

Ավելի ուշ Ուկրաինայի վարչապետը ևս հաստատել է Չեռնոբիլի գոտու նկատմամբ վերահսկողության կորստի մասին տեղեկությունները: