«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ մի քանի տասնյակ կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ պետքարտուղարին՝ խնդրելով նրան կոնկրետ քայլեր ձեռնարկել ԼՂ իրավիճակը թուլացնելու ուղղությամբ

02/10/2020

ԱՄՆ մի քանի տասնյակ կոնգրեսականներ՝ երկու կուսակցություններից, նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Նրանք խնդրել են Պոմպեոյին կոնկրետ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը թուլացնելու ուղղությամբ: Այս մասին գրված է դեմոկրատ Ադիմ Շիֆի կայքում:

«Մենք գրում ենք, որպեսզի հայտնենք մեր խորը մտահոգությունն Ադրբեջանի նորից սկսված ագրեսիայի նկատմամբ: Մենք խնդրում ենք, որ ադմինիստրացիան օգտագործի դիվանագիտական բոլոր գործիքակազմը լարվածությունը թուլացնելու, ռազմական գործողությունները դադարեցնելու, ինչպես նաև Ադրբեջանին հետագա հարձակողական գործողություններից զերծ պահելու համար»,-ասվում է 49 օրենսդիրների հղած նամակում:

Փաստաթղթում նաև հորդորում են ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչություններին հստակ և ոչ երկիմաստ քննադատել Ադրբեջանի չհիմնավորված ագրեսիան և հասկացնել, որ եթե Ադրբեջանը զսպվածություն չցուցաբերի, ապա դա կասկածի տակ կդնի ԱՄՆ-ից հետագայում օգնություն ստանալու հարցը:

Կոնգրեսականները խնդրում են Պետքարտուղարությանն աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ այն ուղղությամբ, որ հորդորեն Ադրբեջանին դադարեցնել օգտագործել ուժերը հարձակողական գործողություններում, ինչպես նաև համաձայնվել շփման գծում միջազգային մոնիթորինգի անցկացմանը:

Թուրքիայի մասով էլ կոնգրեսականները խնդրում են ձեռնարկել քայլեր, որպեսզի Թուրքիան հասկանա, որ Ադրբեջանի վերջին քայլերին աջակցելու իր գործողությունները կործանարար են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործի համար:

Նամակում նաև ասվում է. «Այս անգամ կարծես թե ծրագրավորված ռազմական գործողության նման: Մեր կարծիքով, շատ երկար ժամանակ ԱՄՆ-ն և ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ անդամներ Հայաստանի և Ադրբեջանի միջև կեղծ հավասարության նշան դրեցին, անգամ հաշվի չառնելով, որ վերջինը սպառնում է պատերազմով և հրաժարվում է շփման գծում միջազգային մոնիթորինգի անցկացումից:

ԱՄՆ-ն տասնյակների հասնող միլիոն դոլար ռազմական օգնություն էր ցուցաբերում Ադրբեջանին վերջին տարիներին, մնալով անկարող կամ գուցե չուզելով զսպել Ալիևի կառավարությանը, որպեսզի վերջինս հարձակողական ռազմական գործողությունների չդիմի: Այս քաղաքականությունը տապալված է, մեզ պետք է նոր ուղղություն ընտրել»,-ասված է նամակում:

Analitik.am