«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քան 230 մլն թեստ է կատարվել

11/12/2021

Ռուսաստանցի բժիշկները համավարակի սկզբից ի վեր կատարել են կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 230 միլիոն թեստ, դեկտեմբերի 10-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը։

«ՌԴ-ում կատարվել է կորոնավիրուսի ավելի քան 230,4 միլիոն թեստ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Անցած օրը կատարվել է 629 հազար հետազոտություն:

Գերատեսչության տվյալներով՝ դեկտեմբերի 10-ի դրությամբ կորոնավիրուսային վարակի կասկածանքով բժշկական հսկողության տակ է մնում շուրջ 1,65 միլիոն մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: