«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի ՆԳ նախարար. «2016-ից հետո մեր քաղաքներում ահաբեկչություն տեղի չի ունեցել»

21/12/2021

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում վերջին շրջանում իրենց գրանցած աննախադեպ հաջողությունների մասին: 
Անկարայի նահանգի ոստիկանապետերի հետ հանդիպմանը Սոյլուն մասնավորապես ասել է. «Ահաբեկչության դեմ ամենամեծ պայքարն ենք մղում: 2017-ին բոլոր ահաբեկչական կազմակերպությունների հաշվով 697 կարևոր դեպք ենք կանխել: Այդ թիվն ամեն տարի նվազել է ու 2021-ին հասել 156-ի: Արդյունքում 2016-ի դեկտեմբերի 31-ից այս կողմ մեր քաղաքներում որևէ ահաբեկչական դեպք տեղի չի ունեցել»:
Նախարարն առանձին անդրադարձել է նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ թուրք ուժայինների գրանցած հաջողություններին: Սոյլուի խոսքով՝ իրենց գործողությունների շնորհիվ քաղաքներից դուրս (դաշտային ու լեռնային հատվածներում) ՔԲԿ-ի գրոհայինների գործողությունները վերջին 6 տարում շուրջ 95 տոկոսով նվազել են։
Աղբյուր՝ ermenihaber