«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բեռլինը փորձում է բանակցության սեղանի շուրջ հրավիրել Աթենքին եւ Անկարային

21/08/2020

Բեռլինը դիվանագիտական ջանքեր է գործադրում, որպեսզի համոզի Աթենքին եւ Անկարային վերականգնել փակուղու մեջ հայտնված բանակցությունները երկկողմանի հարցերի շուրջ, որոնք ծառացել են, երբ Հունաստանը ստորագրել է Եգիպտոսի հետ ծովային սահմանի մասին համաձայնագիրը, հաղորդում է Kathimerini-ը։

Ակնկալվում է, որ օգոստոսի 27-28-ին նախատեսվող ԱԳ նախարարների ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոսեփ Բորելը կներկայացնի փաստաթուղթ Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին Հունաստանի եւ Կիպրոսի կոնտինենտալ շելֆը խախտելու համար։

Առկա տեղեկություններով՝ այժմ ձեռնարկվում են փորձեր Գերմանիայի, Հունաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական խորհրդականների եռակողմ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։

Հունաստանի կառավարությունում աղբյուրները հաստատել են, որ Աթենքը կերկխոսի, սակայն ամեն ինչ կախված կլինի Անկարայի գործողություններից եւ սադրանքներից։