«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Օդային տարածքում ագրեսիայի դեպքում կդիմենք կոշտ գործողությունների․ Իրան

25/02/2022

Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը սպառնացել է օդային տարածքում ագրեսիայի դեպքում դիմել կոշտ գործողությունների։

ՀՕՊ հրամանատարների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է. «Բանակի հակաօդային պաշտպանության ուժերը, օգտագործելով առաջադեմ, նոր և տեղական ռադիոլոկացիոն և հրթիռային համակարգեր, խիստ դժվարացնում են թշնամիների ներթափանցումը մեր երկրի օդային տարածք։

Ելնելով իր ներքին հնարավորություններից և օգտագործելով իր փորձն ու հանձնառությունը՝ բանակի հակաօդային պաշտպանությունը զգալի առաջընթաց է գրանցել պաշտպանական գիտության ոլորտում։

Նրա խոսքով, հակաօդային պաշտպանության ուժերը գիշեր-ցերեկ վերահսկում են հակառակորդի տեղաշարժը, մշտապես աշխատանքներ են տարվում մարտունակության բարձրացման, պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ։

EADaily-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը մեղադրում է ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին Ուկրաինայում պատերազմ հրահրելու մեջ: