«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վեց հայ բռնցքամարտիկ մեկնել է Բելառուս

14/02/2022

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ 6 հայ բռնցքամարտիկ մեկնել է Բելառուս և կմասնակցի Խորհրդային Միության հերոս Վիկտոր Լևինցևի անվան Ա կարգի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«Մարզիչներ Արթուր Ուլիխանյանի և Արթուր Մովսիսյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Հենրիկ Սահակյանը, Մհեր Դավթյանը, Արթուր Շահպազյանը, Արթուր Ղազարյանը, Արարատ Հարությունյանը և  Արտակ Հովհաննիսյանը:

Մրցաշարում Հայաստանը կունենան նաև իր մրցավարը: Մրցաշարը սպասարկող մրցավարների թվում կլինի միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը: Այս մրցաշարը մեր բռնցքամարտիկների համար կլինի նախապատրաստական ստուգատես Խորվաթիայում կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից առաջ»,- նշված է հաղորդագրությունում: