«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է ցուցադրել «Ланцет» կամիկաձե անօդաչու սարքերի կողմից սիրիացի զինյալների ոչնչացման մասին

19/12/2021

ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է ցուցադրել Սիրիայում ռուսական «Ланцет» մարտական ​​անօդաչու թռչող սարքերի կողմից ահաբեկիչների և նրանց զենքերի ոչնչացման մասին։ Տեսանյութը Telegram-ի իր ալիքում հրապարակել է «Ռոսիա 1» հեռուստաընկերության լրագրող Ալեքսանդր Ռոգատկինը։

Աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանի հատուկ գործողությունների ուժերի  Անդրեյ անունով մարտիկը պատմել է, որ  2020 թվականի ապրիլին «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալը կրակել է սիրիական բանակի շարասյան վրա և այրել երկու բեռնատար:

«Դրանից հետո մենք սկսեցինք տարածքի օդային հետախուզություն իրականացնել և հետախուզության ժամանակ հայտնաբերեցինք այս զինյալի ղեկավարությամբ կառավարվող հակատանկային  հրթիռների հաշվարկ»,- ասել է ռուս զինծառայողը։

Մանրամասները՝ տեսանյութում։