«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանում կորոնավիրուսի 524 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 17 մարդ

31/08/2021

Օգոստոսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 242 135 դեպք, որոնցից  227 026 -ն` առողջացած, 4844-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9110 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 540 436 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5666 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 524 նոր դեպք: Ունենք 361 առողջացած, 14 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1155 է: