«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը մեկ տարվա ընթացքում շուրջ 900 վարժանք է անցկացրել

29/12/2021

Ընթացիկ տարվա ընթացքում ադրբեջանական բանակում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ մինչեւ 900 հրամանատարաշտաբային, մարտավարական հատուկ եւ սիմուլյացիոն վարժանքներ են անցկացվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին տարվա արդյունքներով հաջորդած ճեպազրույցում ասել է ՊՆ մամուլի քարտուղար Անար Էյվազովը։

Նա նշել է, որ զինծառայողները մասնակցել են Ռուսաստանում, Ղազախստանում եւ Իրանում անցկացվող միջազգային մակարդակի մրցումներին, ինչպես նաեւ մի շարք միջազգային վարժանքների՝ Թուրքիայում, Պակիստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում։