«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լավրովի այցը Ժնև հետաձգվեց

28/02/2022

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Ժնև չեղարկվեց ԵՄ օդային տարածքի փակ լինելու պատճառով։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍը, այս մասին հայտնում են դիվանագիտական աղբյուրները։

Նշենք, որ ԵՄ-ն ամբողջովին փակել է իր օդային տարածքը Ռուսաստանի համար։

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը Ժնև էր մեկնում մասնակցելու՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստին, որը հրավիրվել էր Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցով

Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։