«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լեհաստանը չեղարկում է դիմակների ռեժիմը

24/03/2022

Լեհաստանի իշխանությունները որոշել են մարտի 28-ից չեղարկել դիմակների ռեժիմը հանրապետությունում եւ կարանտինը արտերկրից ժամանողների համար։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարար Ադամ Նեձելսկին։

«Ես որոշում եմ կայացրել մարտի 28-ից չեղարկել դիմակ կրելու պարտավորությունը։ Չեղարկումը չի վերաբերում բուժհաստատություններին` ինչպես աշխատողներին, այնպես էլ հիվանդներին: Մյուս վայրերում՝ մարտի 28-ից, նման պարտավորություն չի լինելու»,- ասել է նա՝ խորհուրդ տալով մարդաշատ վայրերում, այնուամենայնիվ, դիմակից չհրաժարվել։
«Երկրորդ լուծումը տնային մեկուսացման եւ համատեղ ապրողների եւ այցելուների համար կարանտինի վերացումն է»,- հայտնել է նախարարը։