Պուտինը տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսային շփումների մասին
27/11/2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Արցախում մարդասիրական առաքելության ու ռուս խաղաղապահների աշխատանքի հարցը: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նախագահը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսային շփումների մասին»,-ասել է նա: