«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քաղաքապետարանում տրանսպորտի թանկացման հարցն է քննարկվում

13/02/2024

Մենք ընդունում ենք, որ չենք կարող ասել, թե ունենք կատարյալ կամ կատարյալին մոտ տրանսպորտային համակարգ, մյուս կողմից էլ էլ ավելի շատ չենք կարող ասել, որ ունենք այն տրանսպորտային համակարգը, որի ժամանակ ձևավորվել է գործող սակագինը։ Այս մասին տրանսպորտի սակագնի վերաբերյալ քննարկմանն հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Հաշվի առնելով, որ տրանսպորտային համակարգը շարունակական բարեփոխումների է ենթարկվում, պետք է այդ փոփոխություններին համահունչ կառուցենք մեր քաղաքականությունը։

Առկա իրավիճակը գործող սակագնային տրամաբանությամբ չի կարող շարունակվել։ Հարցն այն է, թե որ մասն է ուղևորը վճարելու, որ մասը համայնքը: Սուբսիդավորման չափը 7 մլրդ դրամի է հասել, քաղաքն անընդհատ համալրում ու բերում է նոր շաժակազմ: Կռացած ու արժանապատվությանը վնսասող տրանսպորտը պետք է վերացվի: Նոր շարժակազմը պահանջում է նոր սակագին: Խոսքը չի գնում նրա մասին, որ սակագների կարգավորումն անենք այնպես, որ սուբսիդավորում չլինի: Եթե չենք ուզում 10 տարի հետո, կանգնել նույն կոտրված տաշտակի առաջ՝ գումար հայթայթեն նոր տրանսպորտի համար, պետք է մշտապես տրանսպորտից օգտվողների ու սոցխմբերի համար արտոնություններ ունենալ:  Ովքեր հաճախ չեն օգվտվում տրանսպորտից, իրենց համար չի սուբսիդավորվի:

Որոշման ընդունումը, երբ լինի միևնույնն է այս համակարգի ներդրումը փոխկապակցում ենք 131 ավտոբուսի ներկրելուն: Մի քանի տոմսային փաթեթ կլինի, ամսական, տարեկան, եռամսյակային, մեկօրյա, մեկշաբաթյա, 70 րոպեանոց: Քննարկման առարկա այսօր կդառնա, սահմանափակումների հարցը, մենք պետք է վերացնենք տոմսային փաթեթներից սահմանափակումների հարցը: Այսինքն բոլոր այս փաթեթները լինեն անսահմանափակ»,- նշեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Երևանի փոխքաղաքապետը անդրադարձել է նաև այն հարցին, թե արտոնյալ խմբերի համար տրանսպորտի սակագինը ինչպիսին կլինի։

«Արտոնյալ խմբերը, արտոնության տեսակները պետք է քննարկվեն այս որոշման ընդունումից, դրա պարամետրերը պարզ լինելուց հետո»,- ասել է նա՝ հավելելով․ «Բայց չեմ էլ կարծում, թե այստեղ հեծանիվ ենք հորինելու. արտոնյալ խմբերը համաշխարհային փորձով փոքրիշատե պարզ են, և կարծում եմ՝ ուսանողներն ու դպրոցականներն այդ խմբերում լինելու են։ Իսկ թե արտոնության չափն ու տեսակն ինչպես է լինելու, քննարկման հարց է»։