«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել

13/05/2023

Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել: Այս մասին հայտնեց Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանը:

Նարեկը տան միակ տղան էր, ունի իրենից մեծ երկու քույր, հայրն ու մայրը գյուղատնտեսությամբ են զբաղվում:

Համայնքապետը ասաց, որ Նարեկի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, իսկ հուղարկավորությունը՝ վաղը:

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցություն է հայտնել Նարեկի զոհվելու կապակցությամբ եւ հայտնել, որ նրան ճանաչում էր մանկուց:

«Թշնամու սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելիս նախօրեին զոհված զինծառայողը 2003 թվականին ծնված Նարեկ Նորայրի Բաղդասարյանն է՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքից։

Հարազատական ամենամոտ կապերն ունենալով՝ Նարեկին մանկուց եմ ճանաչել. անչափ զուսպ, համեստ հայրենասեր մեր տղա։

Անսահման մեծ է ցավի զգացումը, անդառնալի մեր զինվորի կորուստը։

Փա'ռք Նարեկին, համբերություն ընտանիքին ու մեզ բոլորիս։

Հավերժ խոնարհում հայրենիքի համար կյանքը տված մեր բոլոր հայորդիներին»։