«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սպիտակ տունը ցանկանում է Ռուսաստանի հետ ունենալ կանխատեսելի և կայուն հարաբերություններ

13/04/2021

ԱՄՆ ցանկանում է երկխոսություն Ռուսաստանի հետ, նման երկխոսության համար ծրագիրը դեռևս պետք է մշակվի: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար  Ջեն Փսակին:

«Մեր մոտեցումը Ռուսաստանի հետ հարաբերություններին այսպիսին է. մենք սպասում ենք, որ հարաբերությունները կլինեն մարտահրավեր, կշարունակվեն դժվար խոսակցություններ, մենք պատրաստ ենք նրանց հետ դա անել: Բայց մեր նպատակն է՝ Ռուսաստանի հետ ունենալ հարաբերություններ, որոնք կլինեն կանխատեսելի և կայուն, վարել խոսակցություններ և երկխոսություն»,- ասել է Փսակին: