«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Որքան էլ տարօրինակ հնչի ասածս, Արցախի սուբյեկտայինության աճ մենք նկատում ենք․ Տաթև Հայրապետյան

13/12/2020

Որքան էլ տարօրինակ է՝ Ադրբեջանում բավարարված չեն պատերազմի արդյունքներով, որովհետև ռուս խաղաղապաների ներկայությունը մտահոգել է Ադրբեջանում շատերին։ AD TV «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանն՝ ընդգծելով, որ շարունակ պտտվում է լուրը, թե այնտեղ նաև թուրք խաղաղապահներ կան, մինչդեռ ռուսական կողմը պնդում է, որ նման բան լինել չի կարող։ «Ադրբեջանում ընկալում ունեն, որ իրենց տարածքներում ռուսական խոշոր բազա է ստեղծվել՝ ի դեմս ռուս խաղաղապահների։ Հիմա որքան էլ Ալիևը փորձում է ներկայացնել, որ ղարաբաղյան հարց այլևս չկա, միաժամանակ, շատ նյարդայնանում է տարբեր երկրներում Արցախի ճանաչման վերաբերյալ քննարկումներից»։ 

Նա ընդգծեց, որ ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում հայկական պատվիրակությունների ելույթները, հարցազրույցները մեծապես մտահոգում են Ադրբեջանին։ «Նրանց մտահոգում է, որ հայերն այսքանից հետո դեռ շարունակում են խոսել կարգավիճակի մասին, այսինքն, որքան էլ ծանր վիճակում ենք հայտնվել, սակայն Ադրբեջանի պատերացրած անմխիթար վիճակում չենք և իսկապես շատ անելիքներ ունենք»։
Նրա դիտարկմամբ՝ պատմության մեջ մենք բազմաթիվ անգամ ականատես ենք եղել և ռուս-թուրքական համագործակցության, և մրցակցության, և անգամ պատերազմների, հետևաբար, ամեն ինչ միանշանակ չէ և այս իրավիճակը վերլուծությունների տեղ է տալիս։ «Բայց պետք է նշեմ, որ ռուսական կողմը ակտիվորեն աշխատում է թուրք գործընկերների հետ, իսկ ինչ ընկալում կա Ադրբեջանում․ Ադրբեջանի նախագահը իր վերջին ելույթում խոսեց այն մասին, որ ստեղծվել է անվտանգային նոր համակարգ՝ ռուս-թուրքական, որը ցույց է տալիս, որ Ադրբեջանը որպես այդպիսին՝ մաս չի կազմում այս ամենի։ Միչնչդեռ, այն որ Արցախի ղեկավարության հետ ուղիղ կոնտակտներ են հաստատվում, նկարներ են տարածվում և տարբեր հանդիպումներ են տեղի ունենում՝ մեծապես մտահոգում է Ալիևին ու, որքան էլ տարօրինակհնչի ասածս, Արցախի սուբյեկտայինության աճ մենք նկատում ենք»։