Բերձորի ճանապարհին տեղադրված խաչքարն ադրբեջանցիները տեղափոխում են
27/06/2022
Goris Today հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են ադրբեջանցիները տեղափոխում Բերձորի ճանապարհին տեղադրված խաչքարը:
Ըստ լրատվամիջոցի՝ այդ հատվածով պետք է անցնի ադրբեջանցիների կողմից կառուցվող եւ Բերձոր քաղաքը շրջանցող նոր ճանապարհը, որը սկսվում է Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հարակից հատվածից եւ անցնելով Արցախի Հինշեն, Մեծշեն գյուղերով, ավարտվում Լիսագորում: