«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կառավարությունն ընդունել է արտադրական կանեփի արտադրության,ներմուծման և արտահանման լիցենզավորման կարգերը հաստատելու մասին որոշում

15/07/2021

Կառավարությունն ընդունել է արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և լիցենզիաների ձևերը հաստատելու մասին որոշումը։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունըԼ

Որոշմամբ սահմանվել են արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի գործունեության քվոտավորման չափերը, հայտի մերժման հիմքերը։

Լիեցենզավորումն իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարարության կողմից, գործունեության իրականացման նկատմամբ վերահսկողությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից։

Փաստաթղթերը ստանալուց հետո առողջապահության նախարարությունը դրանք համաձայնեցնելու է էկոնոմիկայի նախարարության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի և տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի հետ։