Երեքշաբթի, Մայիսի 11, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԻՄ ՈՐԴԻՆ ՄԻԱԿ ԳԵՆԵՐԱԼԻ ՈՐԴԻՆ Է, ՈՐ ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է

15/04/2021

Արցախի 75 տոկոսը թշնամուն հանձնելու ամբողջ մեղքը անամոթաբար նախկինների ու գեներալիտետի վրա բարդելուն զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ խորհրդարանում նաև առանձին դրվագներով էր մեղադրանքներ հնչեցնում այս կամ այն զինվորականի, նախկին պաշտոնյաների ուղղությամբ, թե ում մեղքով են, օրինակ, ձախողել Լելե Թեփեն հետ բերելու օպերացիան։ Հիշեցնենք, հրապարակավ մեղադրանքներ են հնչել, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ամեն գնով հետ բերել 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու կողմից գրավված Լելե Թեփե բարձունքը, որ ցույց տա՝ Սերժ Սարգսյանը տվեց, ինքը՝ հետ վերցրեց, սակայն ձախողել է օպերացիան՝ տալով հարյուրավոր զոհեր։ Երեկ Փաշինյանը այդ ամենի պատասխանատվությունը ուղղակիորեն բարդեց գեներալների վրա, նաև ուղղակի ակնարկներ արեց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի ուղղությամբ։ Այդ մասին գրում է Հրապարակ-ը:

«Օպերացիան սկսել է, և մի քանի ժամ չհաջող իրագործվել է, և չի իրագործվել էն պատճառով, որ տանկային միավորումներից մեկը իր անելիքի մի մասը չի արել և նախատեսված ձևով չի մասնակցել օպերացիային։ Հիմա, թե ինչո՞ւ դա տեղի չի ունեցել, ես չգիտեմ։ Հիմա էդ միավորումը, որի հրամանատարն ա եղել , էսօր ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալող գեներալներից մեկի որդին, չի կատարել իր պարտակաությունները։ Հիմա ես չգիտեմ, էս խառը ժամանակները կանցնեն, կհետաքննենք, կարող ա 17-ը հենց իրանա զանգել, ասել ա՝ էդ ի՞նչ ես անում, ըտեղ չի քո թշնամին, Երևանում ա, էդ օպերացիան թարգեք եկեք կառավարության շենքը գրոհեք։ Կարո՞ղ ա նորահայտ ընդդիմադիր գործիչը ինքն ա զանգել որդուն, իրան էլ զանգել ա իրա քաղաքական հայրը , ասել ա՝ ձեր հակառակորդը էնտեղ չի, տանկերը պտտեք դեպի Երևան։ Կպարզենք»,-դեմագոգիկ ձևով մանիպուլացրեց Նիկոլ Փաշինյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: