«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի պնդմամբ` «օմիկրոն» շտամը տարածվում է «ֆենոմենալ արագությամբ»

13/12/2021

«Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը տարածվում է «ֆենոմենալ արագությամբ», - այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը։

«Այն պահից, ինչ մենք տեղեկացանք «օմիկրոն»-ի մասին, մեր հիմնական մարտավարությունը եղել է ժամանակ շահելը, ժամանակ, որ թույլ կտար որոշակի պաշտպանական մեխանիզմներ մշակել։ «Օմիկրոն»-ի մասին մեզ հայտնի է, որ այն տարածվում է ֆենոմենալ, աննախադեպ արագությամբ։ Ամեն երկու-երեք օրը մեկ դրա վարակակիրների թիվը կրկնապատկվում է», - հայտարարում էր Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը՝ պնդելով, որ Covid 19-ի նոր շտամի դեպ պայքարի ամենաարդյունավետ միջոցը կարող են լինել խթանիչ պատվաստումները։

Ջավիդի խոսքով՝ վերջին մեկ օրում Մեծ Բրիտանիայի տարածքում պատվաստումների բացարձակ ռեկորդ է սահմանվել՝ 770 հազար ներարկում մեկ օրում։ Նրա խոսքով՝ պատվաստումների ծավալը մեծացնելու համար Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիմել է նաև երկրի Զինված ուժերի օժանդակությանը։