«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվելու մինչև 70% դեպքերում հիվանդանոցային խնամքի կարիք չկա․ BBC

24/12/2021

Մարդիկ, ովքեր վարակվում են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով, 50%- 70%-ով ավելի քիչ հավանական է, որ հիվանդանոցային խնամքի կարիք ունենան՝ համեմատած նախորդ տարբերակների հետ, ասվում է ԱՀԿ հիմնական վերլուծության մեջ, գրում է BBC֊ն:

Միացյալ Թագավորության Առողջապահության Անվտանգության Գործակալությունը ասում է, որ իր վաղ բացահայտումները «հուսադրող» են, սակայն տարբերակը դեռ կարող է հանգեցնել հիվանդանոցում մեծ թվով հիվանդների կուտակումների:

Հետազոտությունը նաև ցույց է տալիս, որ պատվաստանյութի ազդեցությունը «Օմիկրոն» շտամով չվարակվելու վրա թուլանում  է պատվաստվելուց 10 շաբաթ անց: Պաշտպանությունը ծանր հիվանդություններից, հավանաբար, շատ ավելի ամուր է, ասում են ԱՀԿ մասնագետները: 

Կա նաև անորոշություն այն հարցում, թե ինչ կլինի, երբ «Օմիկրոնը» հասնի ավելի մեծ տարիքային խմբերի, քանի որ մինչ այժմ վարակակիրների և  հիվանդանոց տեղափոխողների մեծ մասը եղել է 40 տարեկանից ցածր: