«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զորամասերից մեկում բացվել է հուշահամալիր` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված 22 անմահ հերոսների հիշատակին

29/07/2021

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում բացվել է հուշահամալիր` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված 22 անմահ հերոսների հիշատակին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, միջոցառմանը ներկա են եղել բարձրաստիճան սպաներ, ծնողներ, հարազատներ և հյուրեր։ Օրհնության խոսք է ասել Տավուշի թեմի առաջնորդ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, զոհվածների հարազատներին իրենց զորակցությունն է հայտնել զորամիավորման հրամկազմը։