Վրաստանի ԱԳՆ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցի տեղեկությունը

Ինչպես տեղեկացնում է վրացական «Ինտերպրեսնյուզ»-ը, Վրաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը տարածել է ապատեղեկատվական բնույթ ունեցող հոդված, որը պարունակում է բազմաթիվ անճշտություններ:

«Դժբախտաբար, ադրբեջանական կարծես թե լուրջ առցանց կայքը, միակողմանի է նկարագրում փաստերը, մոլորեցնում է հասարակությանը»,- նշված է հայտարարության մեջ։

Վրաստանի ԱԳՆ-ն ներկայացնելով վրաց-ադրբեջանական հարաբերությունների բնույթը, նշում է, որ այդ հոդվածը ուղղված է երկու երկրների համագործակցության խաթարմանը։

Աղբյուր` Artsakhpress