«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 19 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի

09/04/2022

Հայաստանում ապրիլի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 19 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422662-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2853 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 996 056 է:

Փաստացի այս պահին բուժվում է 2052 պացիենտ, նվազել է 2-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 410310 անձ` վերջին մեկ օրում 15 անձ:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մեկ քաղաքացի է մահացել:  Մահացածների թիվը 8620 է: